Պետք է փոխել Հայաստանի ժողովրդագրական պատկերը

Պետք է փոխել Հայաստանի ժողովրդագրական պատկերը

«Առաջիկա 5 տարում պետք է մշակենք ծրագիր-տեսլական, որը կունենա 50 տարվա հորիզոն և կթիրախավորի այն ցուցանիշները, որոնք մեզ տանում են դեպի ապագայի Հայաստան, դեպի ուժեղ և անվտանգ Հայաստան»,- խորհրդարանում հայտարարել է նախագահ Սարգսյանը: Նա նշել է, որ 25-ամյա պետականություն ունեցող Հայաստանը պետք է սովորի շատ ավելի առաջ նայել, որպեսզի ընթացիկ աշխատանքից բացի, ունենա ավելի երկարաժամկետ հեռանկար։ Երկրի գլխավոր խնդիրներից մեկն, ըստ Նախագահի, առաջիկա տասնամյակներում պետք է փոխել Հայաստանի ժողովրդագրական պատկերը: Նախագահը նշել է այն ուղղությունները, որ հաջորդ 25 տարիներին և հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի առավելագույն աճ: 

«Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. արտագաղթի դադարեցում,  ծնելիության բարձրացում ու կյանքի տևողության երկարացում, և արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում: Ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»-ասել է Սերժ Սարգսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում