Նոր ԱԺ-ը կունենա 3 փոխնախագահ

Նոր ԱԺ-ը կունենա 3 փոխնախագահ

Խորհրդարանի առաջին նիստում, փակ գաղտնի քվեարկությամբ, կընտրվեն Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահները, մշտական հանձնաժողովների նախագահները: Այս պահին պատգամավորները լսում են նախագահի թեկնածուների ելույթները: Նոր ԱԺ-ում ի տարբերություն նախորդի, մեկով ավելանալու է ԱԺ փոխնախագահների թիվը, եւ առաջին անգամ նրանցից մեկը ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ է լինելու: Կառավարությունն այսօր վայր կդնի իր լիազորությունները, որից հետո 10 օրվա ընթացքում Հանրապետության նախագահը կնշանակի նոր վարչապետ: Վարչապետի նշանակումից հետո 20 օրվա ընթացքում կնշանակվեն կառավարության անդամները, եւս 20 օրվա ընթացքում կհաստատվի կառավարության ծրագիրը: 105 պատգամավոր ունեցող այս խորհրդարանում գործելու է 4 խմբակցություն՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք եւ ՀՅԴ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում