ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան ևս երկու ատոմային էլեկտրակայան կկառուցի. Էրդողան

Թուրքիան ևս երկու ատոմային էլեկտրակայան կկառուցի. Էրդողան

Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախագծով կառուցվող «Աքքույու» ատոմակայանից հետո Թուրքիան մտադիր է սկսել երկրորդ և երրորդ ատոմային էլեկտրակայանների կառուցման նախագծերի իրականացումը: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ТАСС-ը:

«Մենք նախատեսում ենք 2023 թ. շահագործման հանձնել «Աքքույու» ատոմակայանի առաջին բլոկը։ «Աքքույու»-ից հետո մենք արագ կսկսենք նախապատրաստվել երկրորդ և նույնիսկ երրորդ ԱԷԿ-ի կառուցմանը։ Մենք ձգտում ենք մեր երկիրը ապահովել ատոմային էներգիայով»,- ընդգծել է Էրդողանը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում սեպտեմբերին կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են «Աքքույու» ատոմակայանի ստեղծումը և նոր բլոկների կառուցման հնարավորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում