Կարմիր խաչը Արցախում փոքր ջերմոցներ է տրամադրում 200 ընտանիքի

ՆՆարեկ Սահակյան

Աջակցության ծրագրերից՝ զարգացման ծրագրեր: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախի ճակատային 12 գյուղերից 200 ընտանիքի տրամադրում է փոքր ջերմոցներ:

Էթերի Մուսայելյան (ԿԽՄԿ ԼՂ առաքելության տեղեկատվական բաժնի պատասխանատու) - Ընտրել ենք այն գյուղերը, որտեղ բնակչությունը 2020 թվականին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո չի կարողանում այլևս մշակել իրեն պատկանող հողերը՝ տարբեր պատճառներով: Հիմնականում այն գյուղերն են, որոնք գտնվում են ռազմական դիրքերին մոտ:

Ներքին Սզնեքից 15 ընտանիք ծրագրից օգտվելու ցանկություն է հայտնել: 2020-ի պատերազմի ընթացքում համայնքի վարելահողերն ու արոտներն Ադրբեջանն օկուպացրել է:

Էդվարդ Գասպարյան (Արցախի Ներքին Սզնեք համայնքի ղեկավար) - Մեզ համար դեռևս նորություն է: Բայց դեռ սովորում ենք ու պիտի սովորենք գործունեության այս նոր ոլորտը, քանի որ մենք հիմնականում զբաղվում էինք անասնապահությամբ ու դաշտավարությամբ:

Կարմիր խաչի Լեռնային Ղարաբաղի առաքելության մասնագետները Ներքին Սզնեքում ցուցադրական մեկ ջերմոց են տեղադրել, որ մյուս շահառուները հետո կարողանան հավաքել:

Աշոտ Պետրոսյան (ծրագրի շահառու) - Այս ջերմոցով կարող ենք բավարարվել: Նախնական շրջանում սոխ, կանաչի կմշակենք ընտանիքի համար: Ընդ որում, ինչքանը կավելանա, կհանենք շուկա, ընտանիքի որևէ խնդիր դրանով կլուծենք:

Ժենյա Գրիգորյան (ծրագրի շահառու) - Ասեմ կարտոֆիլ, լոբի կցանենք՝ սուտ կլինի: Դրանք կարող ենք ազատ տեղերում ցանենք, բայց կանաչեղենը կցանենք համ մեր երեխաների, ընտանիքներին բավարարելու համար, համ էլ թող հազվագյուտ դեպքերում տանը լինի:

Ջերմոցների մակերեսը 30 քառակուսի մետր է: Ծրագրի հիմքում գյուղատնտեսական որոշ մթերքների հարցում ընտանիքների ինքնաբավությունն է:

Լեոնիդ Հայրապետյան (ԿԽՄԿ ԼՂ առաքելության տնտեսական անվտանգության բաժնի աշխատակից) - Մենք նաև տրամադրում ենք պոլիկարբոնատ, ինչպես նաև սերմերի հավաքածու, կոնկրետ՝ լոլիկ, պղպեղ, կաղամբ, վարունգ և այլն: Տրամադրում ենք նաև բավականին լավ որակի պարարտանյութեր:

Ջերմոցները նպատակային օգտագործելու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելությունը կիրականացնի մոնիթորինգ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում