Հասանովին տեղափոխող ուղղաթիռը խփելու անհրաժեշտություն, գոնե այս պահի դրությամբ, դեռ չկա. Ս Հասրաթյան

Հասանովին տեղափոխող ուղղաթիռը խփելու անհրաժեշտություն, գոնե այս պահի դրությամբ, դեռ չկա. Ս Հասրաթյան

Արցախի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հորինվածք է անվանել ադրբեջանական քարոզչամեքենայի շրջանառության մեջ դրած տեղեկությունը, թե իբր հայկական կողմը նպատակ ուներ խոցելու այդ երկրի պաշտպանության նախարարին տեղափոխող ուղղաթիռը: Սենոր Հասրաթյանըֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հասանովին տեղափոխող ուղղաթիռը խփելու անհրաժեշտություն, գոնե այս պահի դրությամբ, դեռ չկա: Այս անլուրջ և իրականության հետ որևէ կապ չունեցող ապատեղեկատվությունը նպատակաուղղված է լուծելու երկու խնդիր, նախ արդարացնել Պաշտպանական բանակի ռազմական օբյեկտի վրա մայիսի 15-ին կատարած հարձակումը և, երկրորդ՝ սեփական հանրության շրջանում Հասանովի «իմիջը» բարձրացնելու համար ցույց տալ, թե ինչ ծայրահեղ վտանգավոր պայմաններում է գործում շարքային զինկոմից պաշտպանության նախարարի աթոռին հասած նախկին դասալիքը»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում