ՄՄերի Եգորյան

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածը երկկողմանի բաց է

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածը երկկողմանի բաց է

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածն այժմ երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից: 

«Արցախի իրավապահ մարմինները, ռուսական խաղաղապահ ուժերի հետ մեկտեղ, այս պահին իրականացնում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- հայտնում են Արցախի ոստիկանությունից:

Ավելի վաղ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր՝ Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհի Շուշիի հատվածում երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցված է:

Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ի սահմաններում, Արցախի Շուշի քաղաքի հարակից տարածքում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք, որոնցից մեկը՝ 22-ամյա Ե․Մ.-ն, տեղում մահացել է։

Մյուս տուժածների վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում