Հրանուշ Հակոբյանը ամփոփել է Սփյուռքի նախարարության այս տարվա աշխատանքը

Հրանուշ Հակոբյանը ամփոփել է Սփյուռքի նախարարության այս տարվա աշխատանքը

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մանրամասն ներկայացրել է բոլոր այն ուղղությունները, որոնք այս տարի գերակա են համարվել իր ղեկավարած գերատեսչության աշխատանքում:

Ըստ նախարարի՝ տարվա ընթացքում բազմապատկվել են կարեւոր ծրագրերն ու նախագծերը, եւ նախարարությունը հաջողությամբ աշխատել է գլխավոր երեք ուղղություններով, որոնք նախանշել էր հանրապետության Նախագահը:

Հայրենաճանաչողության ոլորտում առաջատար ծրագիրը «Արի տունն» էր, որն այս տարի անցել է 8 փուլով՝ 1071 սփյուռքահայ երիտասարդի համար բացահայտելով հայրենիքը: Իսկ «Իմ Հայաստան» համահայական փառատոնը  2014-ին աշխարհի 16 երկրներից հայրենիք է բերել 1500 սփյուռքահայի:

Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ նաեւ ուկրաինահայերի խնդրին՝ փաստելով, որ հայրենիք վերադարձի խնդրանքով իրենց դիմել է 30 մարդ: Նրանց կտրվի համակողմանի աջակցություն՝ սկսած իրավական խնդիրներից, միչեւ կրթական եւ մշակութային ծրագրերը:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում