Ինչպե՞ս կդասավորվեն Հայաստանի հարաբերությունները Եվրամիության հետ

Ինչպե՞ս կդասավորվեն Հայաստանի հարաբերությունները Եվրամիության հետ

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը չի խոչնդոտի Եվրամիության հետ մեր հարաբերություններին: Եվրոպական միության հետ մեր երկրի ապրանքաշրջանառությունը կազմում է ընդհանուրի մեկ երրորդ մասը, ճիշտ նույնքան է շրջանառությունը նախկին ԱՊՀ երկրների հետ: Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի խոսքով՝ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո էլ Եվրամիության հետ համագործակցությունը շարունակվելու է: Այդ ուղղությամբ Հայաստանի քայլերն անպատասխան չեն մնացել:

Մեր երկիրը մտադիր է դեպի Եվրամիություն հարթել գինիների ու վերամշակվող սննդի արտադրանքի ճանապարհը: Չնայած ԵՏՄ-ին անդամակցության փաստին ու դրանից հետո հնչող հոռետեսական կանխատեսումներին, Էկոնոմիկայի նախարարության բանակցող թիմն այս գործողությունները արդեն ձեռնարկել է: Ամբողջ տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը շարունակել է ԵՄ-ի հետ բանակցությունները՝ ցույց տալով, որ ինտեգրացման ճանապարհին բաժանարար գծեր չի ընդունում:

Մանրամասները` տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում