ՎՎարդան Հովսեփյան

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները անկանոն կրակ են բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի ուղղությամբ: 

Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում հայտնել է Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը։

«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,- տեղեկացրել է Սուրեն Սարումյանը։

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը տեղեկացվել է կատարվածի մասին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում