Facebook ընկերությունը փոխում է անունը և կկոչվի Meta

ՍՍոնա Աղբալյան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սկսել է եվրոպական շրջագայությունը: Նրա առաջին կանգառը Հռոմն է: Այնտեղ նա կմասնակցի G20-ի գագաթնաժողովին, դաշնակիցների հետ կանցկացնի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ, նախատեսված է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպում Վատիկանում: Միացյալ Նահանգների նախագահը պատրաստվում է Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հանդիպման գլխավոր թեման լինելու է Իրանի միջուկային ծրագիրը։

Վրաստանում հոկտեմբերի 30-ին տեղի է ունենալու ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը: Մայրաքաղաք Թբիլիսիում ընտրապայքարի շրջանակում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած Միացյալ ազգային շարժում կուսակցությունը մյուս ընդդիմադիր ուժերի հետ ձևավորել է կոալիցիա, որի թեկնածուն՝ Նիկա Մելիան մրցելու է իշխող Վրացական Երազանքի թեկնածու, գործող քաղաքապետ Կախա Կալաձևի հետ: Առաջին փուլում Կալաձեն հավաքել է 45 տոկոս ձայն, իսկ Միացյալ ազգային շարժման թեկնածուն՝ 34 տոկոս:

Թուրքիայի զինված ուժերը սիրիական ընդդիմության աջակցությամբ պատրաստվում են քրդական ուժերի դեմ մասշտաբային հարձակման՝ Սիրիայի հյուսիսում: Թուրքական լրատվականների փոխանցմամբ՝ թուրքական 35 հազարանոց բանակի գործողությունների թիրախը կլինեն շփման գծում տեղակայված քրդական միավորումները: Նշվում է նաև, որ թուրքական ուժերը կխուսափեն հարվածել ռուսական և ամերիկյան բազաներին:

Facebook ընկերությունը փոխում է անունը և այսուհետև կկոչվի Meta: Ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ այսպես կոչված «Մետատիեզերքը» կներկայանա ընդլայնված հնարավորություններով՝ հնարավոր կլինի շփվել ընկերների հետ, կազմակերպել գործնական հանդիպումներ, գնումներ կատարել, համերգների գնալ։ Փոփոխությունը, սակայն, չի տարածվում ընկերության առանձին հարթակների՝ Facebook-ի, Instagram-ի, WhatsApp-ի անվանումների վրա։ Դա կլինի կորպորացիայի նոր անունը, որի մասնն են կազմում նշված սոցիալական հարթակները: Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ այս որոշումը պայմանավորված է հայտնի Պանդորայի արկղում տեղ գտած արտահոսքով Ֆեյսբուք ընկերության վերաբերյալ և այս քայլով Ցուկերբերգը ցանկանում է մաքրել Ֆեյսբուքի անունն օֆշորային փաստաթղթերից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում