ՄՄերի Եգորյան

Արցախի ՔԿ-ում վարույթ է ընդունվել ՊԲ զորամասի հաշվեկշռում գրանցված ատրճանակը հափշտակելու և մեկ այլ անձի կողմից այն հայտնաբերելու ու ոստիկանություն հանձնելու գործը

Արցախի ՔԿ-ում վարույթ է ընդունվել ՊԲ զորամասի հաշվեկշռում գրանցված ատրճանակը հափշտակելու և մեկ այլ անձի կողմից այն հայտնաբերելու ու ոստիկանություն հանձնելու գործը

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Արցախի Հանրապետության ՊԲ զորամասի հաշվեկշռում գրանցված 7.62 մմ տրամաչափի TT տեսակի ատրճանակ և գործարանային արտադրության 7.62 մմ տրամաչափի փամփուշտներն անհայտ անձի կողմից դեռևս չպարզված ժամանակահատվածում հափշտակելու և Արցախի Մարտունու շրջանի Ննգի համայնքի վարչական տարածքում ապօրինի պահելու, իսկ 2020 թ. նոյեմբեր ամսվա վերջին Ստեփանակերտ քաղաքի 1981 թ. ծնված բնակչի կողմից նշված վայրում դրանք հայտնաբերելու և ս. թ. սեպտեմբերի 21-ին Արցախի ոստիկանություն կամովին հանձնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով և 248-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում