Նախագահը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Նախագահը մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Ռուսասատանի մայրաքաղաքում է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, ներկա եղել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Այն նվիրված էր  2015-ի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության եւ դրա մարմինների գործունեության մեկնարկի գործնական դրույթներին:

Պետությունների ղեկավարների քննարկումների առանցքում տարբեր խնդիրներ էին՝ ուկրաինական ճգնաժամից մինչեւ ահաբեկչության ակտիվացման դեմ պայքարը: Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ նոր մարտահրավերներին արդյունավետ կերպով դիմագրավելու համար գործողությունների համակարգում եւ համադրում է անհրաժեշտ:

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մեր երկիրը հունվարի 2-ից կդառնա այդ կառույցի լիիրավ անդամ:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում