Հարաբերությունների նոր մակարդակ. Նախագահն ընդունել է Էկվադորի նոր դեսպանին

Հարաբերությունների նոր մակարդակ. Նախագահն ընդունել է Էկվադորի նոր դեսպանին

Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերություններն Էկվադորի հետ: Էկվադորի նորանշանակ դեսպանի հավատարմագրերն ընդունելով՝ նախագահ Սարգսյանն ասել է՝ հույս ունի,որ դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան հայ-էկվադորյան հարաբերությունները կբարձրացնի որակական նոր մակարդակի: Երկրի ղեկավարն ընդգծել է՝ հարյուր հազարավոր հայեր՝ Հայոց ցեղասպանությունից փրկվելով, ապաստան են գտնել լատինաամերիկյան երկրներում, նաև կարևորել բարեկամական կապերի ամրապնդումն ու միջպետական մակարդակով գործակցության ակտիվացումը: Դեսպանը վստահեցրել է, որ ջանք չի խնայի՝ զարգացնելու Հայաստանի և Էկվադորի միջև հարաբերությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում