ԱԱննա Ավետիսյան

Արցախում 1 շաբաթում վնասազերծվել է կասետային 2 հրթիռ, ձեռքի 3 նռնակ և 1 պայթուցիչ

Արցախում 1 շաբաթում վնասազերծվել է կասետային 2 հրթիռ, ձեռքի 3 նռնակ և 1 պայթուցիչ

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը: 2021 թվականի հոկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 498 զանգ:

 

Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել են հրդեհի մասին ստացված կանչերը, որը մեծապես պայմանավորված է հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ նվազմամբ:

 

Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք, որից 2-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքում, մյուս 2 դեպքը՝ աղբանոցներում:

 

Զենք զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման նպատակով սակրավորական խմբերն անցած շաբաթ ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել հանրապետության բոլոր շրջաններում:
 
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և վնասազերծվել է կասետային 2 հրթիռ, ձեռքի 3 նռնակ և 1 պայթուցիչ:

Անացած շաբաթվա ընթացքում գրանցվել է տեխնածին բնույթի 23, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 28 պատահար: Փրկարարները կատարել են վերելակի 2, դռան՝ 8 բացում, առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացու տեղափոխում և ջրամատակարարում:

 

Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից շարունակվում են զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները:
 

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1681 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում