Լավրովը կրկին խոսել է աբխազական երկաթուղու վերագործարկման խնդրի մասին

Լավրովը կրկին խոսել է աբխազական երկաթուղու վերագործարկման խնդրի մասին

«Ռուսատանը ոչ մի խնդիր չի տեսնում, որ Աբխազիայի տարածքով երկաթուղին կրկին աշխատի ու բեռներ փոխադրվեն Հայաստան ու Վրաստան»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ չճանաչված Աբխազիայի նախագահի հետ բանակցություններից հետո:

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը նկատել է, որ դրա համար իրավական հիմքերը կան. «Դրանք Ռուսաստանի և Առևտրի Համաշխարհային Կազմակերպության միջև 2011թվականին հետ ձեռք բերված համաձայնություններն են»,- ասել է Լավրովը: 

Նա հիշեցրել է,որ Հայաստանը ևս շահագրգռված է տարանցումը վերականգմելու հարցում,

«Աբխազիայի նախագահն էլ ասաց, որ իր երկիրը չի առարկում դրա դեմ, այդ պատճառով էլ դա արդեն կախված է ոչ թե մեզանից, այլ այդ տարանցման երթուղու այլ երկրներից», - նշել է Լավրովը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում