Գործադիրը սոցիալական նշանակության մի քանի ծրագիր է հաստատել

Գործադիրը սոցիալական նշանակության մի քանի ծրագիր է հաստատել

Կառավարությունն այսօր մոտ 54 մլն դրամ է հատկացրել Մշակույթի նախարարությանը  Հանրապետության հրապարակում  սեպտեմբերի 21-ին  Անկախության տոնին նվիրված համերգային մեծ միջոցառում անցկացնելու համար:

Գործադիրի օրակարգում եղել են նաև սոցիալական ուղղվածության հարցեր. Կառավարությունը 147 մլն դրամ է հատկացրել Տավուշի սահմանամերձ Չինարի համայնքում տեղաշարժման համար անվտանգության պատի կառուցման, Այգեձորում՝ ոռոգման ջրատարի ու նման  հրատապ այլ  հարցերի համար:

Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ սրանով հիմնականում լուծվում են երկրի հյուսիս-արևելյան սահման՝ նախագահի և վարչապետի վերջին այցելությունների ժամանակ բնակչության բարձրացված խնդիրները:

Պետական աջակցությամբ կվերականգնվեն նաև Գեղարքունիքում գարնան ուժեղ քամիներից վնասված հանրային նշանակության շենքերի տանիքները: Մեկ այլ որոշմամբ Կառավարությունը սկսում է սոցիալապես անապահով ընտանիքների զբաղեցրած և պետությանը պատկանող տարբեր տարածքների, նաև ուսուցիչների տների նվիրաբերության գործընթաց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում