Յուրի Խաչատուրովը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Յուրի Խաչատուրովը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը կգլխավորի Հայաստանի ներկայացուցիչը: ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը, կառույցի անդամ պետությունների ղեկավարների միաձայն որոշմամբ՝ մայիսի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նախկին քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պարգևատրվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գերազանցության 1-ին կարգի նշանով: Պետությունների ղեկավարները քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական և ռազմական-ռազմավարական իրավիճակին վերաբերող հարցեր, անվտանգության սպառնալիքներին հակազդեցության ուղղությամբ կայացրել մի շարք լրացուցիչ կարգադրություններ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում