ՀՀ նախագահը հանդիպել է Մոլդովայի նախագահի հետ

ՀՀ նախագահը հանդիպել է Մոլդովայի նախագահի հետ

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող Նախագահ Սարգսյանն հանդիպել է Մոլդովայի պաշտոնակցի հետ, քննարկել երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով գործակցության օրակարգը: Սերժ Սարգսյանն ու Իգոր Դոդոնը կարևորել են քաղաքական երկխոսության ակտիվացումը, առևտրատնտեսական և հումանիտար բնագավառներում գործակցության զարգացումը: Երևանն ու Քիշնևը համակարծիք են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտության հարցում: Նախագահները կարևոր են համարել միջխորհրդարանական կապերի և շփումների ակտիվացումը, առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում