Նալբանդյան. Հայաստանը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ

Նալբանդյան. Հայաստանը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ

Հայկական կողմը բարձր է գնահատում խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար ԵՄ տրամադրած տեխնիկական ու ֆինանսական աջակցությունը: Արտգործնախարար Նալբանդյանը Եվրամիությանը շնորհակալություն է հայտնել Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպման ժամանակ:

«Գնահատելով ապրիլի սկզբին անցկացված ընտրությունները՝ Եվրոպական միությունը հայտարարեց, որ դրանք լավ կազմակերպված էին, հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, իսկ արդյունքներն արտահայտում են Հայաստանի քաղաքացիների կամքը։ ԵՄ նաև պատրաստակամություն հայտնեց՝ աշխատելու ժողովրդավարական ճանապարհով ընտրված նոր խորհրդարանի և կառավարության հետ։ Իր հերթին Հայաստանը ևս հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպական միության հետ», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում