Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը

Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ցուցակը կգլխավորի Տարոն Մարգարյանը

Այսօր երեկոյան կայացել է Հայաստանի հանրապետական կուսակցության գերագույն մարմնի նիստը, որի օրակարգում Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում ՀՀԿ մասնակցության հարցն էր:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին  հայտնել է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում կուսակցության ընտրացուցակը, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով, կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ցուցակի երկրորդ հորիզոնականում շախմատի միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն է, երրորդը՝ Հովիկ Մուսայելյանը: «Կուսակցությունը լիահույս է, որ հաջողության դեպքում Երևանի ավագանին Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կշարունակի բարեփոխումները», - ասել է Շարմազանովը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում