Հայաստանին ռազմական օգնության չափը սահմանել առնվազն 11 միլիոն դոլար. ԱՄՆ կոնգրեսականներ

Հայաստանին ռազմական օգնության չափը սահմանել առնվազն 11 միլիոն դոլար. ԱՄՆ կոնգրեսականներ

Ամերիկացի 20 օրենսդիրներ կոչ են արել երկրի Կոնգրեսին «նորովի մոտեցում ցուցաբերել Արցախի տրամադրվող օգնության հարցին և առնվազն ութ միլիոն հատկացնել ականազերծման և վերականգնողական ծրագրերին»: Նրանք առաջարկում են, մասնավորապես, զարգացնել Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը, սատարել ջրամատակարարման խնդրի լուծմանը։ Հայամետ օրենսդիրները առաջարկում են Հայաստանին ռազմական օգնության չափը սահմանել առնվազն 11 միլիոն դոլար։ «Կարևոր է օժանդակությունը Հայաստանին, որպեսզի այդ երկրիը տարածաշրջանում հանդես գա որպես ապահով հանգրվան՝ Մերձավոր արևելքի, մասնավորապես, սիրիացի փախստականների համար»,- նշել են ամերիկացի գործիչները՝ Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովի նախագահին ուղարկած նամակում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում