Կարեն Կարապետյան․ Չխնայել ջանք ու եռանդ Նոր Հայաստան ստեղծելու համար

Կարեն Կարապետյան․ Չխնայել ջանք ու եռանդ  Նոր Հայաստան ստեղծելու համար

«Գուցե ամպագոռգոռ կթվա, բայց սրտի խորքից է»։ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով ընտրությանը մասնակցած քաղաքացիներին, ասել է, որ առջևում քրտնաջան աշխատանք կա, բայց իր թիմը դժվար ճանապարհից չի վախենում:

«Հանրության բոլոր հատվածների համար անվիճելի է՝ այս ընտրություններն անցել են ավելի բարձր մակարդակով, քան նախորդները: Այն քվեն, որ ստացել է մեր թիմը, պարտավորեցնում է: Մենք գիտակցում ենք պատասխանատվությունը, որը ստանձնում ենք և հաստատակամ ենք ժողովրդի կողմից մեզ տրված փոփոխությունների մանդատը կյանքի կոչելու: Խոսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպեսզի ստեղծենք Նոր Հայաստան, մեր երկրի ամեն քաղաքացի իրեն ավելի լավ զգա, քան նախկինում»,- մեջբերման ավարտը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում