ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն

Հայաստանը մասնակցել է Ինտերպոլի Trigger X միջազգային օպերացիային. շրջանառությունից դուրս են բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Ոստիկանը 10 րոպե չանցած եղել է դեպքի վայրում․ ՆԳ նախարարը ներկայացրել է մանրամասներ Շաքիի միջադեպից

Դժվար քայլերով շարժվում ենք հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ. Փաշինյան

ԳԳայանե Թամամյան

Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 237 զանգ

Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 237 զանգ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին սեպտեմբերի 6-10-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 237 զանգ:

Բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանը, երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրմանն ուղղված պետական ծրագրերին, ինչպես նաև բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծմանն ու կորցրած գույքի դիմաց փոխհատուցման տրամադրմանը վերաբերող հարցերով:

Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 68 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման և այլ նպատակներով:

Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00 - 18:00-ն։

Նշենք, որ սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում