Քոչարյան. Բաքվի ներքին գործն իր հասարակությունը կարգավորմանը նախապատրաստելն է

Քոչարյան. Բաքվի ներքին գործն իր հասարակությունը կարգավորմանը նախապատրաստելն է

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Այսօր» լրատվական կայքի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի այսօրվա հայտարարությունները արցախյան հիմնախնդրի վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանի միակ ներքին գործն իր հասարակությանը նախապատրաստելն է միջնորդների առաջարկած սկզբունքների հիման վրա կարգավորմանը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում Արցախի ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով:

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հերթական փորձն են ներքին լսարանին շեղելու երկրում ընտանեկան ավտորիտար համակարգի արմատավորումից, մարդու հիմնարար իրավունքների համատարած ոտնահարումներից և այլախոհների անդադար հետապնդումներից: Սեփական ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու փոխարեն այդ հայտարարությունները միտված են հանուն ժառանգական իշխանության պահպանման անտեսել 90-ականներին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ծանր հետևանքները և սեփական ժողովրդին ներքաշել նոր արկածախնդրության մեջ», - ասել է Քոչարյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում