ԳԳոհար Սարգսյան

Արտակ Բեգլարյանը պատերազմի ժամանակ հրթիռակոծված Ստեփանակերտի N10 դպրոցում մասնակցել է Առաջին զանգին

Արտակ Բեգլարյանը պատերազմի ժամանակ հրթիռակոծված Ստեփանակերտի N10 դպրոցում մասնակցել է Առաջին զանգին
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 1-ին այցելել է վերջին պատերազմի ժամանակ հրթիռակոծված Ստեփանակերտի N 10 դպրոց և մասնակցել Առաջին զանգին:
 
Շնորհավորելով աշակերտներին, ծնողներին և ուսուցիչներին Գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ՝ պետական նախարարը համոզմունք է հայտնել, որ թեև վերջին պատերազմը ծանր հարված է հասցրել նաև կրթության ոլորտին, այդուհանդերձ, որակը դրանից չի տուժելու:
 
«Համառ ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի վերաձևել կրթության որակի հանդեպ ունեցած մեր պատկերացումներն ու մոտեցումները: Մեր վճռականությունն ու կամքը բազմապատկվել են պատերազմից հետո, որպեսզի մենք արժեք ստեղծենք ու փոխանցենք մեր սերունդներին:
 
Դպրոցի կարևորագույն առաքելությունն է սերմանել այն ծառայողական արժեքաբանությունն ու մտածողությունը, որ ստացած գիտելիքներն ու հմտությունները պետք է ծառայեցվեն Հայրենիքի ու ժողովրդի համար: Սա ծառայություն է Հայրենիքին, դպրոցը ծառայության սկիզբն է ու դպրանոցը»,- իր խոսքում նշել է Արտակ Բեգլարյանը:
 
Պետական նախարարը վստահեցրել է, որ ԱՀ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու կրթության ոլորտում հիմնարար ու մեծածավալ բարեփոխումներ իրականացնելու գործում՝ ուսուցիչների մասնագիտական որակի բարձրացման ու նյութական ապահովվածության, շենքային պայմանների բարելավման և ուսումնական պարագաներով համալրման տեսանկյունից:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում