ԳԳոհար Սարգսյան

Ռուստամ Բաքոյանն ընտրվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Ռուստամ Բաքոյանն ընտրվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի  հանձնաժողովի նախագահի տեղակալ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Ռուստամ Բաքոյանի թեկնածությունը:

«Առաջադրումը հիմնավորված է այն հանգամանքով, որ Ռուստամ Բաքոյանն արդեն աշխատանքային փորձ ունի այս հանձնաժողովում աշխատելու: Մեզ համար նաև խիստ կարևոր է, որ հենց այս հանձնաժողովում առաջադրենք մեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցչին»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

5 կողմ, 2 դեմ ձայներով Բաքոյանն ընտրվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում