Ընթանում են բանակցություններ. «Լուրերի» թղթակիցը մանրամասներ է հայտնել Կապան-Գորիս միջպետական ճանապարհի փակ հատվածի մասին

ԱԱննա Մարտիկյան

«Լուրերի» Սյունիքի թղթակիցը եղել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի փակ հատվածում և հայտնել որոշ մանրամասներ տեղում տիրող իրավիճակի վերաբերյալ: 

Արմինե Սիմոնյան - Այս պահին մենք գտնվում ենք Գորիս-Կապան ավտոճանապարհի Քարահունջի սահմանային անցակետում: Այստեղից ճանապարհահատվածը փակ է: Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական կողմը տարածել է ապատեղեկություն, թե իբր հայ զինծառայողը վնասել է ադրբեջանցի զինծառայողի, և ըստ դրա՝ փակել են ճանապարհը:

Ճանապարհահատվածում որևէ բեռնատար, որևէ քաղաքացի, տրանսպորտային միջոց չկա, բոլորն անվտանգ տարհանվել են: Ճանապարհահատվածը փակվել է զինտեխնիկայով: Այս պահին իրանական բեռնատարները կանգնած են: Ընթանում են բանակցություններ, ճանապարհահատվածը դեռ փակ է: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում