ՄՄարիա Գաբրիելյան

Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունները տեղի են ունեցել Խնածախի դաշտային գոտում. ԱԻՊԾ-ն հորդորում է խուճապի չմատնվել

Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունները տեղի են ունեցել Խնածախի  դաշտային գոտում. ԱԻՊԾ-ն հորդորում է խուճապի չմատնվել

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են՝ Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունները տեղի են ունեցել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքի դաշտային գոտում, որտեղ սակրավորական խմբերը նախատեսել էին իրականացնել պլանային պայթեցման աշխատանքներ:

 

Այդ տարածքում բռնկված հրդեհը քամու ուժգնությամբ տարածվել է և հասել այն վայրը, որտեղ նախապես պահեստավորված է եղել դեռևս չպայթած ու կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը:

 
 
ԱԻՊԾ-ն հորդորում է բնակչությանը խուճապի չմատնվել: Իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո:
 

 

Այս պահին սակրավորների, հրշեջ փրկարարների և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներ՝ կրակը մարելու և սպառնացող վտանգը արագ կանխելու ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում