ԳԳայանե Թամամյան

Արցախում շարունակվում են անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրերը

Արցախում շարունակվում են անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրերը

ԱՀ առողջապահության նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակներում շարունակում է անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Բարելավվում է անպտղության պատճառագիտության հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման պայմանները:

 

ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել է պետության կողմից երաշխավորված անվճար պայմանով բուժօգնության հետ կապված ծավալները և շահառուներին ներկայացվող պահանջները, ըստ որի վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) անզավակ, նշված հիմնական պահանջներին համապատասխանող զույգերը.

 

1. Ամուսինները կամ ամուսիներից մեկը հանդիսանում է ԱՀ քաղաքացի և ամուսնությունը գրանցված է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. Ամուսիններից մեկը՝ կինը պատկանում է 20-42 (ներառյալ) տարիքային խմբին:
 
ԱՀ առողջապահության նախարարության կողմից պետական պատվերի շրջանակներում արտամարմնային բեղմնավորում իրականացնում են ՀՀ «Վիտրոմեդ», «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» և «Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության և բժշկական կենտրոնները՝ հաշվի առնելով դրանց փորձը և գործունեությունը: Վերոնշյալ ծրագրից օգտվելու համար շահառուն պետք է դիմի ԱՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ:

 

Վերջին 6 ամիսների կտրվածքով՝ արտամարմնային բեղմնավորման է ուղեգրվել 35 զույգ, որից 21-ին արդեն կատարվել է բեղմնավորում, 10-ի մոտ ստացվել է հղիություն: Օպերատիվ բուժումից հետո (լապարոսկոպիա և հիստերոսկոպիա) ևս 34 զույգ պատրաստվում է արտամարմնային բեղմնավորման: 7 ամիսների ընթացքում ԱՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի» ռեպրոդուկտոլոգիայի կաբինետն ունեցել է 4887 այց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում