ԱԱրման Գալոյան

Վարանդայի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել. աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել. ԱԻՊԾ

Վարանդայի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել. աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել. ԱԻՊԾ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել՝ տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:

Առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Հիշեցնենք, որ մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում