ԳԳայանե Թամամյան

Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում է կայացվել

Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում է կայացվել

«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կկալանավորվի:

Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում էր կրկին կալանավորել Արմեն Չարչյանին: Դատախազությունը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին։

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով ՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը հոդվածով: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում