ԼԼիլիթ Գասպարյան

Արցախում շինարարական աշխատանքներն ակտիվ ընթանում են

Արցախում շինարարական աշխատանքներն ակտիվ ընթանում են

Ակտիվ ընթանում են 2020 թ. պատերազմական գործողությունների հետևանքով Ստեփանակերտ քաղաքում, Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում բնակիչների բնակելի տներին, հասարակական օբյեկտներին, առողջապահական, կրթական օբյեկտներին հասցված վնասների վերականգնման շինարարական աշխատանքները։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

 

Ստեփանակերտ քաղաքում ընդհանուր գրանցված է հրետակոծությունից վնասված թվով 4258 շենք-շինություն, որից 892-ը ավարտված է, իսկ 297-ում շինաշխատանքները ընթացքի մեջ են։

 
 

Ասկերանի շրջանում 560 շենք-շինությունից ավարտված է 112-ը, ընթացքի մեջ է 203 օբյեկտ։

Մարտակերտի շրջանում 497 վնասված շենք֊շինությունից 90֊ը ավարտված է, իսկ 188֊ում շարունակվում են շինաշխատանքները։

 

Մարտունու շրջանում 1203 վնասված շենք֊շինությունից 256֊ը ավարտված են, իսկ 296֊ում շարունակվում են աշխատանքները։

 

Շինարարական աշխատանքներն իրականացնում է 195 կազմակերպություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում