ԳԳոհար Սարգսյան

Արտակ Բեգլարյանը ՀՀ ԳԱԱ նախագահի հետ քննարկել է գիտության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

Արտակ Բեգլարյանը ՀՀ ԳԱԱ նախագահի հետ քննարկել է գիտության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 17-ին ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանին: Քննարկվել են Արցախի գիտության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր:

Պետական նախարարը կարևորել է Արցախի գիտակրթական ոլորտում նոր ձևաչափերի ու հնարավորությունների գործարկումը, գիտելիքի տարածման և ուսումնառության որակի շարունակական բարելավումը, ինչը մեծապես հնարավոր կդառնա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցության շնորհիվ:

Արտակ Բեգլարյանը երախտագիտություն է հայտնել հյուրին՝ Արցախի գիտական կենտրոնի հիմնադրման ու կայացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը իր պատրաստակամությունն է հայտնել ապագայում ևս իր նպաստը բերելու Արցախի գիտական կյանքի զարգացմանը՝ շարունակաբար Արցախի գիտական կենտրոնի հնարավորությունների ընդլայնման միջոցով:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում