Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱրման Գալոյան

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արման Եղոյանի թեկնածությունը

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արման Եղոյանի թեկնածությունը

ԱԺ-ն քննարկում է եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արման Եղոյանի թեկնածությունը: 

Իր ելույթում Արման Եղոյանը շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը իր թեկնածությունն առաջադրելու համար, անդրադարձավ հանձնաժողովի ծավալած գործունեությանն ու նրա գործառույթներին:

Նրա խոսքով՝ 2007-ից ստեղծված այս հանձնաժողովը որոշակիորեն տարբերվում է ԱԺ մյուս մշտական հանձնաժողովներից, քանի որ այստեղ քիչ են քննարկվում օրենսդրական նախաձեռնություններ:

«Առավելապես ունենալով ներկայացուցչական բնույթ՝ այս  հանձնաժողովի հիմնական գործառույթը Հայաստանի Հանրապետության և Եվրամիության օրենսդրությունների  մոտարկումն ու ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման  նկատմամբ վերահսկողությունն է»,- պարզաբանեց Եղոյանը:

Այս համատեքստում նա անդրադարձավ  նաև ԵՄ-ի կողմից Հայաստանին հատկացվելիք 2.6 մլրդ եվրոյին՝ նշելով, որ կառույցի կողմից նման մեծ գումար հատկացնելու որոշումը պայմանավորված է անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրությունների որակով:

Եղոյանն անդրադարձավ նաև տարածաշրջանային զարգացումներին. «Ապրում ենք անհանգիստ տարածաշրջանում, բազմաթիվ աշխարհաքաղաքական կենտրոնների շահեր են էստեղ բախվում, էդ շահերի բախումն առանձնապես հիմա շատ սուր է զգացվում: Տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը և աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախումը նույնը չէ, ինչ 20, նույնիսկ 10 տարի առաջ: Մենք որևէ դեպքում չպետք է թույլ տանք, որ Հայաստանը դառնա աշխարհաքաղաքական կենտրոնների, գերտերությունների շահերի բախման կիզակետ: Որևէ դեպքում չպետք է կրակի վրա յուղ լցնենք մեր խոսքով, գործով, ընդհակառակը՝ պետք է փորձենք էստեղ համադրել նրանց շահերը»:

Հիշեցնենք, որ Արման Եղոյանն այս հանձնաժողովը գլխավորում էր նաև նախորդ գումարման խորհրդարանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում