ԳԳոհար Սարգսյան

Հումանիտար ականազերծման կենտրոնի երկու սակրավոր Մարտունիում ռումբի պայթյունից վիրավորվել է

Հումանիտար ականազերծման կենտրոնի երկու սակրավոր Մարտունիում ռումբի պայթյունից վիրավորվել է

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները ԱՀ Մարտունու շրջանի Նոր Շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով՝ կասետային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել:

Շտապ բժշկական օգնության մեքենայով երկու սակրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է: Սակրավորներից մեկը տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը կայուն ծանր է: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում