ԴԴավիթ Մուրադյան

Թուրքիան և Հունաստանը պատրաստ են միմյանց օգնել անտառային հրդեհների դեմ պայքարում

Թուրքիան և Հունաստանը պատրաստ են միմյանց օգնել անտառային հրդեհների դեմ պայքարում

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ պատրաստ են Թուրքիայի հետ փոխադարձ օգնություն ցուցաբերել անտառային հրդեհների դեմ պայքարում: Իհարկե դա հնարավոր կլինի այն դեպքում, երբ երկու երկրներն էլ առանձին կարողանան իրավիճակը վերահսկողության տակ վերցնել: 

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Թվիթերի իր էջում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ: Վերջինս համերաշխության կոչ է արել անտառային հրդեհների դեմ պայքարում: 

Երկու երկրներում էլ շարունակվում են բարձր ջերմաստիճանը և ուժեղ քամիները: Հունաստանում՝ Եվբեա կղզուց ավելի քան 600 մարդ ապահով տարածք է փոխադրվել ծովով: Բնակչությանն օգնելու համար օգտագործվել են նաև զբոսաշրջային նավերը:

Թուրքիայի 6 մարզում 13 հրդեհ դեռևս չի հաջովել վերահսկողության տակ վերցնել: Իրադրությունը հատկապես ծանր է զբոսաշրջային կենտրոններ Անթալիայում, Մարմարիսում և Բոդրումում: Առափնյա շրջաններից մինչ օրս տարհանել են 10000 մարդու, այդ թվում՝ զբոսաշրջիկների:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում