Խորհրդարանը արտահերթ նիստում քննարկել է կիսատ մնացած մի քանի օրինագիծ

Խորհրդարանը արտահերթ նիստում քննարկել է կիսատ մնացած մի քանի օրինագիծ

Պատգամավորները արձակուրդ չգնացին կիսատ մնացած օրինագծերը արտահերթ նիստում քննարկելու եւ մինչեւ ամանոր ընդունելու համար:

Ոչ իշխանական 4 ուժերը բոյկոտել են ԱԺ աշխատանքը՝ պահանջելով առաջին հերթին քննարկել պատգամավոր Արամ Մանուկյանի եւ ազատամարտիկների նկատմամբ կատարված բռնության դեպքերը: Խորհրդարանի ղեկավարն առաջարկել է հարցը քննարկել արտահերթ նիստից հետո, մեկ այլ նիստի ընթացքում:

Գալուստ Սահակյանը բռնությունը դատապարտող հայտարարություն է ընթերցել: Չնայած բոյկոտին՝ խորհրդարանը օրվա երկրորդ կեսին սկսել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանն առնչվող օրինագծերի քննարկումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում