Թաղավարդում վերացվում են հրետակոծության հետևանքները

ՆՆարեկ Սահակյան

44-օրյա պատերազմում Արցախի Թաղավարդ գյուղի գրեթե կեսն օկուպացվել է, մյուս հատվածում հիմա հրետակոծության հետևանքներն են վերացնում: Ստեփանյաններն այժմ վարձով ապրում են Ստեփանակերտում: Կտեղափոխվեն, հենց տունը պատրաստ լինի:

Լիանա Ստեփանյան (Թաղավարդի բնակիչ) - Դպրոցում աշխատում եմ գրադարանավար, մինչև արձակուրդներն ամեն օր գնում-գալիս էի, քանի որ չի ստացվում աշխատանքից բացակայել: Հիմա Ստեփանակերտում տուն վարձած մնում եմ:

Գյուղի վերականգնման համար Արցախի կառավարությունն արդեն 120 մլն դրամ է հատկացրել: Փոխվել է 46 բնակելիի տանիք, 52-ում նորոգումը շարունակվում է:

Վարդան Ծատրյան (տեխհսկիչ) - Թաղավարդում, կարելի է ասել, 90 տոկոսով վնասված է, վնասված տների քանակը շատ-շատ է: Մեծ վնաս են կրել թե փոքր՝ բայց ամեն դեպքում վնասվել են տները:

Ոչ միայն վնասները վերականգնել, այլև տեղահանվածների համար պայմաններ ստեղծել ազատ տներում: Ասրյանները գյուղի օկուպացված հատվածից են: Ուրիշ տեղ երկար մնալ չկարողացան: Ընտանիքի 68-ամյա հայրը զոհվել է գյուղի համար մարտերում:

Ժաննա Ասրյան (տեղահանված) - Այստեղ հարմարվել եմ, բայց Խնածախում՝ չէ, մի ոտքս այստեղ էր: Եվ համայնքի ղեկավարն էր լավը, համ ժողովուրդը, բայց չկարողացա հարմարվել:

Պատերազմի ավերածությունները Թաղավարդում վերացնում է 6 շինարարական ընկերություն: Ժամկետներում տեղավորվելու համար նաև տեղական կազմակերպություն են հիմնել:

Արթուր Խաչատրյան (շինարար) - Հիմնարկն ունի 1 ամսվա պատմություն: Արդեն ունենք 3 հիմնանորոգված տուն, սա չորրորդն է: Եվս 4 տան վրա աշխատանքներ են ընթանում:

Շինարարության ծավալը Թաղավարդում մեծ է, աշխատանքներին նաև հայաստանյան կազմակերպություններ են մասնակցում, բայց էլի աշխատուժի պակաս է նկատվում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում