Իրանի նախագահը Ալիևի հետ խոսել է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին

Իրանի նախագահը Ալիևի հետ խոսել է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին

Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին է խոսել Իրանի նախագահը: Ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ թեհրանյան հանդիպմանը Հասան Ռոհանին հայտարարել է, որ տարածաշրջանում հակամարտությունները պետք է կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ: «Հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կգտնի իր լուծումը: Տարածաշրջանում հակամարտությունները պետք է կարգավորվեն քաղաքական ճանապարհով»,- նշել է Իրանի նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում