Սերժ Սարգսյանը Եվրախորհրդարանի նախագահին հրավիրել է Հայաստան

Սերժ Սարգսյանը Եվրախորհրդարանի նախագահին հրավիրել է Հայաստան

Նախագահ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի հետ ու նրան հրավիրել Հայաստան: Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ այդ այցը լավ ուղերձ կլինի՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանն անցնում է եվրոպական ժողովրդավարություններին բնորոշ կառավարման խորհրդարանական համակարգի:

Նախագահ Սարգսյանը Եվրոպական խորհրդարանի նախագահին ներկայացրել է արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը և Ադրբեջանի ոչ կառուցողական և սադրիչ քայլերը: Նա բարձր է գնահատել այն պատգամավորների ջանքերը, ովքեր անձամբ եղել են Արցախում և հստակ գիտեն, թե ինչ է իրականում ցանկանում Արցախի ժողովուրդը: Եվ դատապարտելի համարել Եվրոպական խորհրդարանի այդ պատգամավորներին Ադրբեջանի կողմից հետախուզում հայտարարերելը: Մինչ այս հանդիպումը Նախագահը հարցազրույց է ունեցել «Եվրանյուզ» հեռուստաընկերության հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում