ԱԱրսեն Մկրտչյան

Միքայել Վիրաբյանը հյուրընկալել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալին

Միքայել Վիրաբյանը հյուրընկալել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալին

ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը հյուրընկալել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանին։

 

Համագործակցության շրջանակներում կատարվել է մտքերի փոխանակում տարբեր սոցիալական խնդիրների շուրջ, արծարծվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ հյուրանոցներում, պետական և համայնքային նշանակության շենք-շինություններում տեղավորված արցախցիների հետագա կենսագործունեության վերաբերյալ։
 
Անդրադարձ է կատարվել գործող սոցիալական ծրագրերի շարունակականությանը, նոր մոտեցումների որդեգրմանը և բարեփոխումների իրականացմանը։ Հետաքրքրություն է ցուցաբերվել նաև շտաբի կողմից տիրապետվող՝ տեղահանված արցախցիների վիճակագրական տվյալների մասով:
 
Երկուստեք կարևորելով նմանատիպ հանդիպումները՝ համոզմունք են հայտնել շարունակել գործել միասնական ճակատով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում