ԳԳոհար Սարգսյան

Վարանդայից և Ջրականից տարհանվել է ևս 2 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Վարանդայից և Ջրականից տարհանվել է ևս 2 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:

Աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել են ևս 2՝ նախնական տվյալներով ռազմական գործողությունների մասնակիցների աճյուններ: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 

 
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
 
Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1598 աճյուն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում