Սարգսյան. Հայաստանն ինտեգրվում է եվրասիական ու եվրաատլանտյան ընտանիքներին միաժամանակ

Սարգսյան. Հայաստանն ինտեգրվում է եվրասիական ու եվրաատլանտյան ընտանիքներին միաժամանակ

Հայաստանը եզակի երկիր է, որ ինտեգրվում է եվրասիական ու եվրաատլանտյան ընտանիքներին միաժամանակ: Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը՝ ելույթ ունենալով Մյունխենում երիտասարդ առաջնորդների ֆորումի ժամանակ: 

Վիգեն Սարգսյանն ասել է, որ ՀԱՊԿ-ը ունի ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի համարժեքը՝ «հարձակումը կազմակերպության անդամ մեկ երկրի դեմ, հարձակում է՝ ընդդեմ բոլորի»: Պաշտպանության նախարարը խոսել է Թուրքիայի հակահայկական քաղաքականության մասին, նշել, որ հենց այդ երկրի ջանքերով է նենգափոխվում Արցախյան խնդիրը՝ ներկայացվելով իբրև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում