ԳԳոհար Սարգսյան

Արցախցի երիտասարդները կմասնակցեն սոցիալական ներառականությունը խթանող ծրագրի

Արցախցի երիտասարդները կմասնակցեն սոցիալական ներառականությունը խթանող ծրագրի

Եվրոպայի խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ «Ապագայի մանդատ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ իրականացնում է «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագիրը: Ծրագրի նպատակն է չեզոքացնել խոցելի երիտասարդների (տեղահանված անձինք, փախստականներ, սոցիալապես խոցելի և այլն) սոցիալական մեկուսացումը՝ նպաստելով նրանց զբաղվածության, տնտեսական և քաղաքացիական մասնակցությանը: Ծրագրի կարևոր փուլերից մեկն օրերս տեղի է ունեցել Ծաղկաձորում կայացած եռօրյա սեմինարի շրջանակում։

Երիտասարդական ոլորտի փորձագետ Թամարա Թորոսյանի խոսքով՝ ծրագրի բոլոր բաղադրիչները կարևոր են երիտասարդների կարիերայի աջակցման և աշխատաշուկայում ինտեգրման տեսանկյունից. «Այս 3 հագեցած օրերի ընթացքում արցախցի երիտասարդները ծանոթացել են երիտասարդական մասնակցությանը և աշխատանքին, որոնք հանդիսանում են երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններ՝ տեղական և միջազգային մակարդակներում: Հաջորդ երկու փուլերը կամրացնեն մասնակիցների տեսական և գործնական գիտելիքները, ինչը լավ հիմք կհանդիսանա հետագա կարիերայի աջակցման գործում»։

Սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացել են «Ի՞նչ է առաջնորդությունը», «Երիտասարդական մասնակցություն. հայեցակարգ և մարտահրավերներ», «Երիտասարդական աշխատանք և ներգրավվածություն» և այլ հետաքրքիր թեմաների:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում