ՄՄարիամ Մխիթարյան

Աֆղանստանի հազարից ավելի զինվորականներ թալիբների հետ մարտերից հետո նահանջել են Տաջիկստան

Աֆղանստանի հազարից ավելի զինվորականներ թալիբների հետ մարտերից հետո նահանջել են Տաջիկստան

Ավելի քան հազար աֆղան զինվորներ նահանջել են Տաջիկստանի տարածք՝ «Թալիբան» արմատական ​​շարժման զինյալների հետ մարտերից հետո՝ հաղորդում է ТАСС-ը:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրանցվել է Տաջիկստանի տարածք աֆղանական զորքերի հարկադիր անցման մի քանի դեպք: Երկու երկրի սահմանին իրավիճակի սրումը եղել է Տաջիկստանի և Աֆղանստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնի և Մուհամեդ Աշրաֆ Գանիի միջև կիրակի տեղի ունեցած հեռախոսազրույցի հիմնական թեման:

Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրույցի ժամանակ նախագահ Ռահմոնն ընդգծել է «Աֆղանստանի խնդրի վերաբերյալ Տաջիկստանի անփոփոխ դիրքորոշումը՝ չխառնվել այդ երկրի ներքին գործերին և պաշտոնապես աջակցել երկրում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված Աֆղանստանի իշխանությունների ջանքերին»:

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ իրավիճակը Աֆղանստանի հյուսիսային շրջաններում վատթարանում է, և անհրաժեշտ էր համարել աջակցություն ցուցաբերել Տաջիկստանին՝ հարավային սահմանի անվտանգությունն ապահովելու գործում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում