«Նոր սկզիբ, արդար Հայաստան» կարգախոսով է Դաշնակցությունը գնում ընտրությունների: Առաջինն այն հնչեցրել է Արմեն Ռուստամյանը, որն էլ գլխավորում է ՀՅԴ համամասնական ցուցակը:
Նրան հետևում են Աղվան Վարդանյանն ու Դավիթ Լոքյանը: Առաջին վեցյակում են նաև նախարարներ Լևոն Մկրտչյանն ու Արծվիկ Մինասյանը: ՀՅԴ համամասնական ցուցակում 170 թեկնածու կա, ռեյտինգայինում՝ 150:










