ՄՄարի Կոստանյան

ԵՄ-ն պատրաստ է Բելառուսի ժողովրդի հետ շարունակելու կապերի ամրապնդումը. Ժոզեպ Բորել

ԵՄ-ն պատրաստ է Բելառուսի ժողովրդի հետ շարունակելու կապերի ամրապնդումը. Ժոզեպ Բորել

Բրյուսելը Բելառուսի ժողովրդի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել, թեպետ Մինսկը դադարեցրել է Արևելյան գործընկերության ծրագրին իր անդամակցությունը: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Չնայած Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակազմը դադարեցրել է Արևելյան գործընկերությանը Բելառուսի անդամակցությունը, մենք, այնուամենայնիվ, պատրաստ ենք բելառուս ժողովրդի հետ շարունակելու աշխատանքը՝ ուղղված կապերի ընդլայնմանը, տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ու համընդհանուր մարտահրավերներին դիմակայելուն»,- նշել է Ժոզեպ Բորելը:

Նախօրեին՝ հունիսի 28-ին, Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ երկիրը դադարեցնում է մասնակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում