Ադրբեջանից ընտանիքով ժամանած թալիշ գործիչը ապաստան է խնդրել ՀՀ իշխանություններից

Ադրբեջանից ընտանիքով ժամանած թալիշ գործիչը  ապաստան է խնդրել ՀՀ իշխանություններից

«Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան»,- հաղորդել է արտգործնախարարությունը: Ըստ արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոևը փախել է Ադրբեջանից, քանի որ թալիշական մշակույթի խորհրդի անդամ է, թալիշական ազատագրական շարժման մասնակից և «Թոլիշի Սադո» թերթի թղթակից: Ըստ Միրզոևի, Ադրբեջանից փախչելու գլխավոր պատճառը եղել են ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումները ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումները:

«Նա ընտանիքով ժամանել է Հայաստան։ Հայաստանի իշխանությունները դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին»,- նշվում է արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրությունում։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում