ԱԱրման Գալոյան

Վարանդայի շրջանում շարունակվում են աճյունների որոնողական աշխատանքները

Վարանդայի շրջանում շարունակվում են աճյունների որոնողական աշխատանքները

Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչև այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 24-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Նույն ուղղությամբ որոնումներ իրականացվել են նաև երեկ՝ հունիսի 23-ին։ Աշխատանքներն արդյունք չեն տվել։ Հրադադարից հետո մինչ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 1 584 աճյուն՝ հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում