Ահազանգեր են ստացվում, որ ընտրատեղամասերում ոչ բոլոր քվեաթերթիկներն են ընտրողին տրամադրվում: Իրակա՞ն է արդյոք տեղեկությունը, որ որոշ ընտրատեղամասերում 3-րդ համարի թերթիկը չեն տալիս: «Լուրերի» նկարահանող խումբը ահազանգերի հետքերով Էրեբունի վարչական շրջանի 10/25 ընտատեղամասում պարզեց, որ լուրը կեղծ է:
Կարեն Իգիթյան (10/25 ընտատեղամասի հանձնաժողովի նախագահ) - Բոլոր քվեաթերթիկները տեղում են, ամեն ինչ թափանցիկ կատարվում է, այդպիսի դեպք չի նկատվել, հանձնաժողովի անդամը վերցրել է, տեսել է ու ավելացրել է:
Հանձնաժողովի նախագահը մանրամասն ներկայացրեց՝ բոլոր կուսակցությունների ու դաշինքների քվեաթերթիկները տեղում են, ու բոլորին տրամադրվում է՝ ինչպես կարգն է:
Մեկ այլ՝ 10/3 ընտատեղամասում հանձնաժողովի նախագահը ընդգծեց՝ բացակա թերթիկի դեպք գրանցվել է, բայց ոչ մի դիտավորություն չկար: Հարցը տեղում լուծվել է:
Նարինե Սահակյան (10/3 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ) - Քաղաքացին մոտեցավ, ասաց, որ պակաս է 3-րդ համարը, և մենք նույն րոպեին արձագանքեցինք, մարեցինք փաթեթը ու նորը տվեցինք: Ասեմ, որ բավականին դժվար է քվեաթերթիկների հետ աշխատելը:
Պատահականությո՞ւն, թե՞ դիտավորություն: «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ այն կարող էր լինել շփոթմունք կամ հանձնաժողովի անդամների հոգնածության հետևանք, եթե բացակա թերթիկի դեպքերը նույն ընտրատեղամասերում չգրանցվեին, ու չպակասեր հենց 3-րդ համարի թերթիկը:
Դանիել Իոաննիսյան («Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ ) - Մեր դիտարկած տեղամասերի 10 տոկոսում նման երևույթի ականատես եղել են մեր դիտորդները, 3-ում դա կրել է պարբերական բնույթ ու մեկ կուսակցության դեմ է եղել: Խոսքը, մասնավորապես, 8/36, 10/3, 34/8 տեղամասերին է վերաբերում, 2-ը եղել է Երևանում, ու մեկը՝ Գորիսում: ԱՅդ ընտրատեղամասերում չի տրվել ընտրողին 3-րդ համարի թերթիկը:
Ըստ դիրտորդական առաքելության ներկայացուցչի՝ կարելի է եզրակացնել, որ հանձնաժողովի անդամը այդ կեՐպ փորձել է կանխել տվյալ քաղաքական ուժին ընտրելու իրավունքը: Իսկ շատ դեպքերում, ըստ Իոաննիսյանի, որոշ քաղաքացիներ, գուցե վախենալով, չբացահայտվելու համար, թե ում են ցանկանում քվեարկել, հանձնաժողովից չեն պահանջել տվյալ քվեաթերթիկը:
Դանիել Իոաննիսյան - Արդյոք այն ընտրողը, որին ասվել է՝ չքվեարկել այդ ուժին, դուխ կանի՞ ասել, որ այդ քվեաթերթիկը պակաս է:
Դանիել Իոաննիսյանի համոզմամբ՝ այս իրողության պատկերն ակնհայտորեն ավելի մեծ է, քան բացահայտվում է: «Անկախ դիտորդը» հանցագործության մասին բազմաթիվ հաղորդումներ արդեն ուղարկել է ոստիկանություն, ու վստահ են, որ գործընթացը պետք է իրավական գնահատականի արժանանա:

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Հանրապետության Հրապարակը հիմա. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բռնցքամարտի ԵԱ-ի 1/4 եզրափակչում Հայաստանն ունի 5-րդ ներկայացուցիչը







